Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ի վաճառքները երկու անգամ ավելի արագ են աճում, քան BMW-ինը

2016թ․-ի առաջին եռամսյակի արդյունքում Mercedes-Benz-ը վաճառել է 483.487 մեքենա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 13%-ով։ Միևնույն ժամանակ BMW-ի վաճառքներն աճել են միայն 6%-ով և կազմել 478 743։  Ինչ կայանում է Audi-ի վաճառքներին, ապա դրանք աճել են 4%-ով և կազմել 455 750։

Mercedes-Benz-ի վաճառքների աճը հիմնականում ապահովել է A դասի մոդելը՝ +26%, 150 000 մեքենա։ Աճի նման տեմպերի պահպանման դեպքում Mercedes-Benz-ը վաճառքի ծավալներով BMW-ին կհասնի շատ ավելի շուտ, քան նախատեսված 2020թ․-ին։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share