Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը Պեկինում կցուցադրի E դասի երկարացված տարբարակը

Հաջորդ շաբաթ մեկնարկող Պեկինյան ավտոսալոնի շրջանակներում Mercedes-Benz-ը պատրաստվում է ցուցադրել E դասի նոր մոդելի երկարացված տարբերակը, որը հատուկ մշակվել է չինական շուկայի համար։ Երկարացված մոդելը 14 սմ-ով ավելի երկար է սովորական E-Class-ից, իսկ սա նշանակում է, որ մոդելի երկարությունը կհասնի 5062 մմ։

Գերմանացի ավտոարտադրողները ոչ միայն մեծացրել են հետին նստատեղերի համար նախատեսված տարածքը, այն նաև ավելի հարմար պայմաններ են ստեղծել հետին մասի ուղևորների համար։ Որոշ լուրերի համաձայն այլ երկրների շուկաների համար նախատեսված Long մոդելը կարող է արտադրվել Mercedes MayBach ապրանքային նշանի ներքո։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share