Բաժին. Բիզնես

Mercedes-AMG-ն նոր հիբրիդային սուպերմեքենա կստեղծի

Mercedes-Benz-ի AMG թյունինգային ենթաբաժինը դիտարկում է նոր հիբրիդային սուպերմեքենայի ստեղծման հնարավորությունը։ Ստեղծվելիք մեքենանեն կդառնա Mercedes-AMG առանձնացված ճյուղի երկրորդ ներկայացուցիչը՝ AMG GT-ից հետո։

Նոր մեքենայի կառուցվածքում կօգտագործվեն կարբոն և ալյումին, իսկ շարժիչը կլինի միջին ծավալի V6: Մասնագետները նշում են, որ Mercedes-AMG-ն ցանկանում է ստեղծվելիք մեքենան մոտեցնել իրենց F1 բոլիդներին, որոնք վերջին տարիներին ամենաուժեղն են աշխարհում։

Mercedes-AMG-ն չի պատրաստվում ստեղծել Porsche 918 Spyder, McLaren P1 կամ Ferrari LaFerrari մոդելներին մրցակից մեքենա։ Նոր սուպերմեքենան ավելի շուտ կդառնա McLaren 650S և Ferrari 488 մոդելների բարձրտեխնոլոգիական այլընտրանքը։

Ենթադրվում է, որ մեքենան կթողարկվի և փակ, և բաց տանիքով։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share