Բաժին. Բիզնես

Apple. առաջին անգամ iPhone-ի վաճառքների ծավալները նվազել են

Apple կորպորացիան առաջին անգամ հայտնել Է իր հիմնական ապրանքի՝ iPhone-ի վաճառքների ծավալի նվազման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Apple-ը նշել Է, որ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում վաճառել Է 51,2 միլիոն iPhone, մեկ տարի առաջվա 61,2 միլիոնի համեմատությամբ: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հասույթը գրանցվել Է 50,6 միլիարդ դոլարի, մեկ բաժնետոմսի շահույթը՝ 1,9 դոլարի մակարդակում: Այս ցուցանիշները ցածր են ստացվել վերլուծաբանների գնահատումից:

Հաշվետու եռամսյակի արդյունքներով Apple-ի զուտ շահույթը կազմել Է 10,5 միլիարդ դոլար:

Ինչպես նշվում Է, հանրաճանաչ ապրանքի վաճառքների՝ մի քանի տարի շարունակվող աճից հետո շատ ներդրողներ զգուշանում են, որ iPhone-ի պահանջարկն արդեն բավարարված Է:

Չնայած հիմնական ապրանքի վաճառքների ծավալների անկմանը, այս ֆինանսական եռամսյակում ժողովրդականություն Էին վայելում Apple-ի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են “App Store”-ը, “Apple Music”-ը եւ “Apple Pay”-ը: Դրանցից եկամուտը կազմել Է 6 միլիարդ դոլար, ինչը 20 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համեմատությամբ:

Share