Բաժին. Բիզնես

Facebook-ի շահույթն աճել է 195%-ով

2016թ․-ի առաջին եռամսյակում Facebook սոցիալական ցանցի շահույթն աճել է 3 անգամ կամ մոտ 195%-ով և կազմել 1.51 մլրդ։

Շահույթի աճը հիմնականում պայմանավորված է գովազդի ծավալների կտրուկ աճով՝ + 57%, 5.2 մլրդ դոլար։ Ինչ կայանում է հասույթին, ապա այն աճել է 52%-ով և կազմել 5.38 մլրդ դոլար։ Հետաքրքիր է, որ հասույթի 80%-ը ապահովել են մոբայլ օգտատերերը։

eMarketer գործակալության տվյալների համաձայն Facebook-ը մասնաբաժինը առցանց գովազդի շուկայում կազմում է 12%, 2015թ․-ին այս ցուցանիշը 10.7% էր, իսկ 2014թ․-ին՝ 8.6։ Առցանց գովազդի ոլորտի առաջատար է մնում Google-ը՝ 31%։

Share