Բաժին. Բիզնես

Առաքման հեղափոխական պայմաններ՝ Կարաս ազգային սննդի ցանցում

Հավատարիմ մնալով իր որդեգրած հաճախորդամետ քաղաքականությանը և նպատակ ունենալով էլ ավելի բարձրացնել առաքման որակը, ապրիլի 29-ին Կարասը մեկնարկեց «Առաքման Հեղափոխություն» նախաձեռնությունը: Ցանցն այս որոշումն ընդունեց մարտ, ապրիլ ամիսների ընթացքում անցկացրած հաճախորդների կարծիքների հարցման հիման վրա՝ ընդառաջ գնալով բազմաթիվ հաճախորդների ցանկությանը:

Ցանցը տեղեկացնում է, որ արդեն հինգերորդ օրն է բոլոր ոչ ալկոհոլային և ալկոհոլային ըմպելիքները հաճախորդներին առաքվում են ոչ թե ռեստորանային, այլ խանութներում գործող գներով:

Ակնհայտ է դառնում, որ «Առաքման Հեղափոխությունը» կարևոր նշանակություն ունի հաճախորդների համար, առանձնապես ներկա ժամանակահատվածում՝ ապահովելով իրական տնտեսում և առավել հարմարավետություն:

Share