Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ․ Samsung A310 սմարթֆոն՝ 1 դրամով

Բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով կարելի է ստանալ «Samsung A310» սմարթֆոնը 1 դրամով:

13 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 5000 ներցանցային րոպե, 100 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:

«Որակյալ սմարթֆոնը պարտադիր չէ, որ թանկ արժենա: Ահա այս սկզբունքով ենք մենք առաջնորդվում՝ շուկայում ձայնային և տվյալների փոխանցման ամենատարբեր ծառայություններ առաջարկելիս: «Samsung A310» սմարթֆոնից զատ, մատչելի ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է զգալի ծավալով խոսելաժամանակ՝ ցանցի ներսում և դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև՝ տվյալների զգալի ծավալ՝ սմարթֆոնի միջոցով համացանցից օգտվելու համար: Այս սակագնային պլանից օգտվող բաժանորդների թվի աճը խոսում է դրա պահանջարկված լինելու մասին: Ընկերությունը շարունակելու է առաջարկել սմարթֆոնների այլ մոդելներ ևս»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար հետևեք Ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share