Բաժին. Բիզնես

Forbes. աշխարհի ամենաթանկ բրենդները 2016

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը։

2016թ․-ի ցուցակը գլխավորում է Apple-ը՝ 154.1 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ բրենդի արժեքն աճել է 6%-ով։ Google-ը երկրորդ հորիզոնականում է՝ 82.5 մլրդ դոլար՝ +26%։ Եռյակը եզրափակում է Microsoft կորպորացիան՝ 75.2 մլրդ դոլար՝ +9%։

Չորրորդ տեղում է Coca-Cola-ն՝ 58.5 մլրդ դոլար՝ +4%։ 5-րդ հորիզոնականում է Facebook-ը՝ 52.6 մլրդ դոլար՝ +44%։ 6-րդ տեղն է զբաղեցնում Toyota-ն՝ 42.1 մլրդ դոլար՝ +11%։ 7-րդ հորիզոնականում է IBM կորպորացիան՝ 41.4 մլրդ դոլար՝ -17%։ Ութերորդ տեղում է Disney-ը՝ 39.5 մլրդ դոլար՝ +14%։ McDonald’s արագ սննդի ցանցն իններորդն է՝ 39.1 մլրդ դոլար՝ -1%: Տասնյակը եզրափակում է General Electric-ը՝ 36.7 մլրդ դոլար՝ -2%։

100 բրենդից բաղկացած ցանկում ԱՄՆ ներկայացված է 52, Գերմանիան՝ 11, Ճապոնիան՝ 8, Ֆրանսիան՝ 6 և Շվեյցարիան՝ 4 բրենդով։

Ինչ կայանում է գործունեության ոլորտներին, ապա Տեխնոլոգիական ոլորտը ներկայացված է 17, Ֆինանսական ծառայությունների ոլորտը՝ 13, Ավտոմեքենաշինության ոլորտը՝ 12, Սպառողական ապրանքների արտադրության ոլորտը՝ 10, Լյուքս դասի ապրանքների արտադրության ոլորտը՝ 8 և Առևտրի ոլորտը՝ 8 բրենդ։

Ամենախոշոր առաջընթացն են արձանագրել հետևյալ բրենդները՝ Facebook +44%, Netflix +31%, Google +26%, Amazon +25%, Citi +19%:

Ամենամեծ անկումն արձանագրել են հետևյալ բրենդները՝ IBM -17%, Coach -13%, Caterpillar -11%, Siemens -8%:

Առաջատար բրենդների ցուցակում առաջին անգամ են հայտնվել հետևյալ ապրանքանիշերը՝ CVS՝ 47, BASF՝ 73, Netflix՝ 79, Uniqlo՝ 91, T-mobile՝ 93, Corona՝ 95, Costco 100:

Ցուցակում հայտնված բոլոր բրենդների ընդհանուր արժեքը կազմել է 1.8 տրլն դոլար, ինչն անցյալ տարվա ցուցանիշը գերազանցում է 6%-ով։

Share