Բաժին. Բիզնես

Առաջիկայում Միհրան Պողոսյանը հայտարարություն կանի օֆշորային հաշիվների վերաբերյալ

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ նրա գրասենյակն առաջիկայում հայտարարություն կանի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Միհրան Պողոսյանի գրասենյակից:

Միհրան Պողոսյանն ապրիլի 18-ին հրաժարական է տվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնից: Պողոսյանն այդ առիթով հայտարարություն է  տարածել, որում ասված է.

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակների տիրապետելու»։

Share