Բաժին. Բիզնես

Մարկ Ցուկերբերգի կարողությունը վերջին տարում աճել է 18 մլրդ դոլարով

Facebook-ի բաժնետոմսերի գնի կտրուկ աճի (+52%) հետևանքով՝ վերջին 12 ամսում Մարկ Ցուկերբերգի կարողությունն աճել է 18 մլրդ դոլարով և այժմ կազմում է 51.6 մլրդ դոլար: Միայն վերջին 3 ամսում Ցուկերբերգի կարողությունն աճել է 7 մլրդ դոլարով։

Այս ցուցանիշով Մարկ Ցուկերբերգը դարձել է Կալիֆորնիայի ամենահարուստ գործարարը՝ առաջ անցնելով Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնից։

Share