Բաժին. Բիզնես

Mercedes-AMG GT R-ը կունենա 578 ձիաուժ հզորություն

Բրիտանական մամուլում տարածված տեղեկատվության համաձայն շուտով թողարկվելիք Mercedes-AMG GT R սպորտային մեքենան զինված կլինի 578 ձիաուժ հզորությամբ շարժիչով։

Այժմ Mercedes-AMG GT ստանդարտ մոդելի վրա տեղադրվում է 462 ձիաուժ հզորությամբ շարժիչ, իսկ Mercedes-AMG GT S մոդելի շարժիչի հզորությունը 510 ձիաուժ է։

Mercedes-AMG GT R մոդելը զինված կլինի 4 լիտր ծավալով և 578 ձիաուժ հզորությամբ շարժիչով, այն նաև 60 կիլոգրամով ավելի թեթև կլինի։

Mercedes-AMG GT R-ը կներկայացվի այս տարվա հունիսի երկրորդ կեսին՝ Ռեդվուդում։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share