Բաժին. Բիզնես

Հունիսի 6-ից հասանելի կլինի ArmPhone սմարթֆոնի 5 տարբերակ

Օրերս TSD ընկերությունը կթողարկի ArmPhone սմարթֆոնի առաջին մոդելները։ Կատարյալ դիզայն, կենդանի գույներ, հարմարավետության և պարզունակության հիանալի համադրություն։ Սպառողին կներկայացվի 5 տարբեր մոդել, որոնք, համապատասխանելով ներկայիս միտումներին, կտարբերվեն իրենց առանձնահատկություններով։ Հայ սպառողը կարող է համոզված լինել, որ կգտնի իրեն համապատասխան հայկական հեռախոս։

Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։

Ինժեներական հարուստ պամություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների ստեղծած հեռախոսները ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդների մոդելներին։ Ավելին, սպառողին հաճելիորեն կզարմացնեն հայ անվանի կոմպոզիտորների գործերը՝  ժամանակակից ռինգթոնների տեսքով։

Հեռախոսները հասանելի կլինեն սպառողներին սույն թվականի հունիսի 6-ից։ Մանրամասն տվյալներ հեռախոսների մասին հասանելի են՝  Facebook: ArmTab / Armphone, Instagram: Armtab_Armphone

Share