Բաժին. Բիզնես

BrandZ 2016. Աշխարհի ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների ամենամյա BrandZ Top 100 վարկանիշը:

2016թ․-ի ամենանշանակալի փոփոխություններից մեկը առաջատարի փոփոխությունն է։ Google-ին հերթական անգամ հաջողվել է առաջ անցնել Apple-ից ու զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Առաջատարի բրենդը գնահատվել է 229.198 մլրդ դոլար, 2015թ․-ի համեմատ այն աճել է 32%-ով։

Երկրորդ հորիզոնականում է Apple-ը, որի արժեքը 228.46 մլրդ դոլար է։ Անցյալ տարվա համեմատ բրենդի արժեքը նվազել է 8%-ով։

Եռյակը եզրափակում է Microsoft-ը։ Բրենդի արժեքն անցյալ տարվա համեմատ աճել է 5%-ով և կազմել 121.824 մլրդ դոլար։

Չորրորդ տեղում է AT&T-ն, որի արժեքը 107.387 մլրդ դոլար։ 2015թ․-ի համեմատ բրենդի արժեքն աճել է 20%-ով։

Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող Facebook-ի արժեքն աճել է 44%-ով և կազմել 102.551 մլրդ դոլար։

Վեցերորդ հորիզոնականում VISA-ն է, բրենդի արժեքն անցյալ տարվա համեմատ աճել է 10%-ով և կազմել 100.8 մլրդ դոլար։

Յոթերորդ տեղում Amazon-ն է, որի արժեքն անցյալ տարվա համեմատ աճել է 59%-ով և կազմել 98.988 մլրդ դոլար։

Verizon-ն ութերորդն է։ Բրենդի արժեքն անցյալ տարվա համեմատ աճել է 8%-ով և կազմել 93.22 մլրդ դոլար։

McDonald’s-ն իններորդն է՝ 88.654 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արժեքն աճել է 9%-ով։

Տասնյակը եզրափակում է IBM-ը, որի արժեքն նվազել է 8%-ով և կազմել 86.206 մլրդ դոլար։

Անցյալ տարվա համեմատ առաջատար 100 բրենդի ընդհանուր արժեքն աճել է 3%-ով և կազմել 3.4 տրիլիոն դոլար։ Առաջին տասնյակումը տեղ գտած բոլոր բրենդները ներկայացնում են ԱՄՆ։ Տասնյակում տեղ են զբաղեցրել 5 տեխնոլոգիական, 2 հեռահաղորդակցական, մեկական մանրածախ առևտրի, վճարումների և արագ սննդի ոլորտները ներկայացնող բրենդներ։ Առաջատար 100 բրենդի ցուցակում ամենամեծ ներկայացվածությունն ունեն հետևյալ ոլորտները՝ Բանկեր՝ 17, Տեխնոլոգիաներ՝ 13, Առևտուր՝ 11, Հեռահաղորդակցություն՝ 11։

Share