Բաժին. Բիզնես

Beeline․ ծառայություններին այժմ հնարավոր է միանալ EasyPay վճարման տերմինալների միջոցով

Beeline-ը տեղեկացնում է EasyPay վճարման տերմինալների միջոցով  ծառայություններին միանալու նոր հնարավորության գործարկման մասին:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տերմինալի գլխավոր մենյու բաժնում ընտրել Beeline բաժինը, մուտքագրել հեռախոսահամարը, որի համար միացվելու է ծառայությունը, ընտրել ծառայությունը և հետևել համակարգի ցուցումներին:

«Հարմարությունը և պարզությունը Beeline-ի համար շատ կարևոր են: Մենք շարունակում ենք աշխատել ծառայություններն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ ոչ միայն մեր ուժերով, այլ նաև համագործակցելով այլ ընկերությունների հետ: Մեզ համար հաճելի է, որ այժմ կարող ենք հաճախորդներին առաջարկել միանալ մեր ծառայություններին EasyPay տերմինալների միջոցով ամբողջ Հայաստանի տարածքում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ EasyPay տերմինալների միջոցով առաջարկվող ծառայությունների ցանկը ներառում է Beeline բջջային կապի և բջջային ինտերետի գործող ծառայությունների գրեթե ամբողջ ցանկը: Բաժանորդը տերմինալի մենյու բաժնում տեսնում է տեղեկատվություն իր սակագնային փաթեթի համար հասանելի ծառայությունների վերաբերյալ: Մասնավորապես, Beeline-ի հաճախորդները EasyPay վճարման տերմինալի միջոցով կարող են վճարել և միանալ բջջայի կապի ցանկացած ծառայության, օրինակ Mega, Regular, Premium, Forsage ամսական ինտերնետ ծառայություններին, ինչպես նաև «Զրուցենք», «Կողք կողքի», «Ռուսաստանյան» ձայնային ծառայություններին և այլն։

Հայաստանի տարածքում այս պահին աշխատում է ավելի քան 500 EasyPay տերմինալ: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, ուղարկելով հաղորդագություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:

Share