Բաժին. Բիզնես

Արծվիկ Մինասյանը Reddit-ի գրասենյակում հանդիպել է Ալեքսիս Օհանյանի հետ

«Հայաստան. ՏՏ ֆորում»-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-ին այցելել է հանրահայտ Reddit կազմակերպություն, որտեղ կայացել է Արծվիկ Մինասյանի և պատվիրակության անդամների հանդիպումը ընկերության տնօրեն Սթիվ Հոֆմանի, ընկերության համահիմնադիր, մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանի, գլխավոր խորհրդական Մելիսա Թիդվելի եւ ընկերության այլ ներկայացուցիչների հետ:

Նույն օրը IBM հետազոտությունների ու մշակումների (R&D) կենտրոն կատարած այցելության ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները ծանոթացել են կենտրոնում մշակվող արհեստական ինտելեկտի լուծումներին: Քննարկվել են համագործակցության հեռանկարները, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Մասնավորապես քննարկվել են Հայաստանում տարածաշրջանային R&D կեմտրոն բացելու հնարավորությունները:

Հիշեցնենք, որ այսօր, հունիսի 10-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Սիլիկոնյան հովտում, Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկող «Հայաստան. ՏՏ ֆորում»-ին

Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:

Share