Բաժին. Բիզնես

Yandex Taxi-ն մուտք է գործում Հայաստան՝ մինիմալ արժեքը՝ 2կմ համար 100դրամ

Այսօր մեկնարկած Բարքեմփ 2016 (չ)կոնֆերանսի շրջանակներում Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շուլեյկոն հայտարարել է, որ ռուսական խոշորագույն առցանց տաքսի ծառայությունը մուտք է գործում Հայաստան։

Yandex Taxi-ն Հայաստան է մուտք գործում անչափ հավակնոտ ծրագրով։ Պատվերի մինիմալ արժեքը կկազմի 100 դրամ՝ մինչև 2 կմ, ամեն հաջորդ կիլոմետրի համար կգանձվի 100 դրամ։ Ծառայությունը գործարկման պահից մեկ տարվա ընթացքում վարորդներից գումար չի գանձի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Yandex Taxi համակարգում ներգրավված է 100 000 մեքենայից ավելի, դրանց կեսը գտնվում է Մոսկվայում։

Մեր կողմից հավելենք, որ Yandex Taxi-ի մուտքը Հայաստան կտրուկ սրում է մրցակցությունը առցանց տաքսի ծառայությունների ոլորտում, սպասենք հայկական ընկերությունների պատասխանին։

Share