Բաժին. Բիզնես

Ռուսաստանում մարդատար Mercedes-Benz ավտոմեքենաների արտադրությունը կմեկնարկի 2018թ.-ին

ՌԴ Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին հայտնել է, որ Ռուսաստանում առաջին Mercedes-Benz մարդատար մեքենաները կատրադրվեն 2018թ.-ին։

Վորոբյովը հավելել է նաև, որ Mercedes-Benz-ի գործարանը տեղակայված կլինի Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում՝ Շերեմետևո օդանավակայանի հարևանությամբ։

Ենթադրվում է, որ Daimler AG-ն ռուսական գործարանում կթողարկի A-Class, E-Class և S-Class մարդատար, նաև GL և ML արտաճանապարհային մոդելները։

Daimler AG-ն դեռևս 2014թ.-ին էր պատրաստվում Ռուսաստանում գործարան կառուցել, սակայն ՌԴ հանդեպ սահմանված պատժամիջոցները գործընթացը հետաձգեցին 2 տարով։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share