Բաժին. Բիզնես

Ամենահարուստ բրիտանացիները 5.5 մլրդ դոլար է կորցրել Brexit-ի պատճառով

Ամերիկյան Bloomberg-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայում կայացած Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքում աշխարհի խոշորագույն բորսաներում սկսված անկման հետևանքով Մեծ Բրիտանիայի 15 ամենահարուստների կարողությունը նվազել է 5.5 մլրդ դոլարով։

Հետաքրքրական է, որ Մեծ Բրիտանիայի մանրածախ առևտրի առաջատար և Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակից Պետեր Հարգրիվսի կարողությունը կրճատվել է 19%-ով և այժմ կազմում է 2.9 մլրդ դոլար։

Share