Բաժին. Բիզնես

Ucom. կաբելային հեռուստատեսությամբ թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարի ցուցադրման բացառիկ իրավունք

Ucom ընկերությունը ձեռք է բերել թենիսի «Մեծ սաղավարտի» ամբողջ մրցաշարի Հայաստանում կաբելային հեռարձակմամբ ցուցադրման բացառիկ իրավունքը: Մրցաշարի մեկնարկային հատվածը՝ համաանգլիական ակումբի՝ Ուիմբլդոնի խաղերը հնարավոր է վայելել Eurosport ալիքների եթերում հունիսի 27-ից հուլիսի 10-ը:

«Ուիմբլդոնն, ինչպես միշտ, ներկայանում է նրբագեղության մի աշխարհի տեսքով, ուր իշխում են նրբաճաշակությունն ու ոճը, գերիշխում են սառնասրտությունը, ինքնատիրապետումը և տոկունությունը: Մեր բաժանորդները անգլիական լավագույն ավանդույթներով համեմված տեսարժան թենիսի ականատեսը կդառնան», – ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Այս ընթացքում Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան նաև մասնակցելու մեր ֆեյսբուքյան էջի վիկտորինային, որի հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով և նվեր կստանա Eurosport ալիքի կողմից:

Share