Բաժին. Բիզնես

Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է 3 լաստանավ

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով  55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ:

Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա պարբերականությամբ, երկու ուղղություններով:

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով:

Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել  վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:

Լաստանավով  Փոթիից  Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել «Սպայկա» ընկերություն` 010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 055 541 968 հեռախոսահամարներով:

Share