Բաժին. Բիզնես

ՀՀ կառավարություն. վերացվել է իրավաբանական անձանց կնիք ունենալու պատրավորությունը

Կառավարության որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել իրավական ակտերում տնտեսվարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերաբերյալ դեռևս առկա դրույթները: Այսպիսով, ընկերություններն ստիպված չեն լինի վճարել կնիք պատվիրելու համար գանձվող գումարը, ինչպես նաև կխուսափեն ավելորդ վարչարարությունից: Բացի այդ, որոշման ընդունմամբ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Ընկերությունների գրանցում» ցուցիչի դիրքը 5-րդ տեղից կբարձրանա 3-րդ տեղ, իսկ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը կաճի 1,84 տոկոսով` 97,78-ից դառնալով 99,62 տոկոս:

Share