Բաժին. Բիզնես

Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում 12.5 միլիոն եվրո աշխատավարձ է ցանկանում ստանալ

Թեև Դորտմունդի «Բորուսիա»-ն հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ», այնուամենայնիվ, անգլիական ակումբը դեռ լռում է տեղափոխության մասին: Հայաստանի ազգային հավաքականանի առաջատարը ցանկանում է նոր ակումբում ստանալ տարեկան 12,5 միլիոն եվրո: «Յունայթեդ»-ը Մխիթարյանին պատրաստ է վճարել 8 միլիոն եվրո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է գերմանական «Bild»-ը:

Սպասվում է, որ անգլիական ակումբը Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի մասին պաշտոնական հայտարարություն կանի այս շաբաթվա ընթացքում:

Share