Բաժին. Բիզնես

Manchester United-ը պաշտոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին

Manchester United-ը պատշոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին։ Անգլիական ակումբի կայքում նշված է, որ Մխիթարյանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր, որը նաև նախատեսում է ժամկետի երկարաձգում։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտանն իր հերթին իր ուրախությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համազգեստով լուսանկար և կատարել հետևյալ գրառումը.

«Երազանքը իրականություն դարձավ: Ես շատ ուրախ եմ և հուզված «Մանչեսթեր Յունայթեդ»-ին միանալու կապակցությամբ: Այս ակումբին ես միշտ համակրել եմ  մեծ պատմության և հրաշալի երկրպագուների համար: Անհամբերությամբ սպասում եմ նոր մարզչի և թիմակիցների հետ աշխատանքին»:

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն արդեն պաշտոնապես հաստատել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական ակումբ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարել է 42 միլիոն եվրո, իսկ նոր ակումբում հայ ֆուտբոլիստը կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ:

Մանչեսթեր Յունայտեդի կողմից նաև հրապարակվել է տեսահոլովակ, որտեղ Հենրիխը անգլիացի երկրպագուներին սովորեցնում է ճիշտ արտասանել իր ազգանունը։

Share