Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ․ ռոումինգը Վրաստանում՝ 25 դրամ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ը, ընկերության բաժանորդները, ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը և արդեն Վրաստանում միանալով «Magticom» կամ «Geocell» ցանցին, ինտերնետից կարող են օգտվել ընդամենը 25 դրամ/ՄԲ սակագնով: Ելքային կարճ հաղորդագրությունների համար ևս սակագինը կազմում է 25 դրամ/SMS:

«Ներկայումս, համացանցի և առհասարակ՝ բջջային հեռախոսակապի միջոցով կապի մեջ մնալը չափազանց կարևոր է, անկախ նրանցից՝ աշխատավայրում ես, տանը, թե՝ արտերկրում՝ հանգստի նպատակով: Արձակուրդն անցկացնելու կամ գործնական նպատակներով Վրաստան այցելող իր բաժանորդներին հաղորդակցման մատչելի հնարավորություն ընձեռելու համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև հոկտեմբերի 31-ը Վրաստանի «Magticom» և «Geocell» ցանցերում սահմանել է 25 դրամ սակագին` ինտերնետի 1 ՄԲ-ի համար: Ելքային կարճ հաղորդագրությունների համար ևս սակագինը կկազմի 25 դրամ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share