Բաժին. Բիզնես

Mercedes-Benz C-class՝ ամսական 300 000 դրամ վճարով

Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը ԱԳԲԱ Լիզինգի հետ իրականացվող ավտոլիզինգի շրջանակներում առաջարկում է C դասի Mercedes-Benz մեքենաներ՝ 300 000 դրամ ամսական վճարով։

Նշենք, որ ավտոլիզինգի ծրագրի շրջանակներում հնարավորություն է տրվում Mercedes-Benz մեքենաներ ձեռք բերել 10% կանխավճարով և 4.9% տարեկան տոկոսադրույքով:

Առաջարկով հետաքրքրվողները մանրամասները կարող են ճշտել հետևյալ կոնտակների միջոցով՝ «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ – Հեռ․՝ +374 10 66 88 00, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ – +374 10 31 88 88(80 86,80 89)։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share