Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ինքնակառավարվող ավտոբուս է ցուցադրել և փորձարկել

Daimler AG-ն ցուցադրել է իր արտադրության առաջին ինքնակառավարվող ավտոբուսը։ Ինքնակառավարման CityPilot համակարգը թույլ է տալիս ավտոբուսը մինչև 70 կմ/ժ արագությունը կառավարել առանց վարորդի միջամտության։ Համակարգը ներառում է ռադիոլոկատորներ, GPS ցուցիչներ, տեսախցիկներ և հատուկ ծրագրային ապահովում։

Ավտոբուսը ցուցադրվել և փորձարկվել է Ամսթերդամում՝ 20 կմ երկարությամբ հատվածում։ Փորձարկումը ներառել է՝ ավտոմատ ընթացք, արգելակում, կանգառ և դռների բացում-փակում։ Ավտոբուսը սերիական արտադրության կդրվի 2020թ.-ին։ Նշենք, որ նախկինում Mercedes-Benz-ը ներկայացրել էր ինքնակառավարվող բեռնատար՝ Future Truck 2025։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share