Բաժին. Բիզնես

ԱՄՆ-ում Samsung-ն առաջին անգամ վաճառքներով առաջ է անցել Apple-ից

Kantar Worldpanel ընկերության կողմից ԱՄՆ-ում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2016թ.-ի երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ում վաճառված առաջատար սմարթֆոնների 16%-ը բաժին է ընկել Samsung Galaxy S7 և S7 Edge սմարթֆոններին, միևնույն ժամանակ Apple-ի առաջատար iPhone 6S շարքի սմարթֆոններին բաժին է ընկել վաճառքների 14.6%-ը։

Ինչ կայանում է սմարթֆոնների ընդհանուր շուկային, ապա այստեղ Samsung-ի առավելությունն ավելի զգայուն է՝ 37% ընդդեմ 29-ի։

Սակայն պետք է նաև նշել, որ օգտատերերի միայն 5%-ն է iPhone-ից անցել Samsung-ի, իսկ Samsung-ից iPhone է անցել օգտատերերի 14%-ը։

Share