Բաժին. Բիզնես

Turkish Airlines-ի վարկանիշն իջեցվել է

Միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը իջեցրել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերության վարկային վարկանիշը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, դա արվել է Թուրքիայում, հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Նշվում է, որ Moody`s-ը «Թուրքական ավիաուղիների» վարկային վարկանիշը Ba1 մակարդակից իջեցրել է Ba2 մակարդակի` նշելով, որ դրա պատճառը Թուրքիայում վերջին իրադարձություններն են, ընկերության ֆինանսական եւ կառավարման արտադրողականության` 2016 թվականի ընթացքում կանխատեսվածից ցածր լինելն է:

Moody`s-ը հայտնել է, որ վերջին իրադարձությունների հետ կապված` հետեւում է Թուրքիայում եւս 8 ընկերությունների վարկային վարկանիշին:

Share