Բաժին. Բիզնես

Brexit-ը Մեծ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը կրճատել է 20%-ով

Մեծ Բրիտանիայում օգոստոսի սկզբի դրությամբ դոլարային միլիարդատերերի թիվը մեկ տարի առաջվա 130-ից նվազել Է մինչեւ 106՝ Եվրամիությունից դուրս գալու երկրի որոշումից հետո ֆունտ ստեռլինգի փոխարժեքի անկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times-ը՝ վկայակոչելով Wealth-X ընկերության հաշվետվությունը:

Երկրի բոլոր միլիարդատերերի միագումար կարողությունն անցած 12 ամսվա ընթացքում 395 մլրդ դոլարից կրճատվել Է մինչեւ 295 մլրդ դոլար:

Լոնդոնում ապրում Էին 68 դոլարային միլիարդատերեր. այդ ցուցանիշով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը Եվրոպայում զիջում Է միայն Մոսկվային:

Ընդամենն աշխարհում ընկերությունը հաշվել Է 2473 դոլարային միլիարդատեր՝ 7,68 տրլն դոլար միագումար կարողությամբ: Միլիարդատերերի թիվն անցած տարվա ընթացքում ավելացել Է 6,4 տոկոսով, նրանց կարողությունը՝ 5,4 տոկոսով: Նրանց Է պատկանում աշխարհում մասնավոր քաղաքացիների բոլոր միջոցների 3,9 տոկոսը:

Ասիայում անցած տարվա ընթացքում հայտնվել Է 678 նոր միլիարդատեր՝ չորս անգամ ավելի, քան ԱՄՆ-ում:

Wealth-X-ի տվյալներով՝ 1 մլրդ դոլարից ավելի կարողությամբ մարդկանց 70 տոկոսն ստացել Է բակալավրի աստիճան, բայց միայն 22 տոկոսն Է սովորել մինչեւ մագիստրոսի աստիճան: Կեսից ավելին (57 տոկոսը) փողը վաստակել են ինքնուրույն, այլ ոչ թե դրանք ժառանգություն են ստացել: Իրենց առաջին միլիարդը վաստակելու լավագույն ոլորտը մնում Է ֆինանսականը՝ միլիարդատերերի 15,2 տոկոսն աշխատում են հենց այդ ոլորտում:

Բացի այդ, գերհարուստ մարդիկ խուսափում են մենակությունից. միլիարդատերերի 85 տոկոսն ամուսնացած Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share