Բաժին. Բիզնես

Apple-ի հերթական ձեռքբերումը. 200 մլն դոլար՝ արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող ընկերության կլանման համար

Apple կորպորացիան ձեռք Է բերել Turi ոչ մեծ ստարտապ ընկերությունը, որն զբաղվում Է արհեսատական ինտելեկտի մշակմամբ: Գործարքի գումարը, Bloomberg գործակալության տվյալներով՝ կազմել Է շուրջ 200 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Turi-ն զբաղվում Է ծրագրային ապահովմամբ, որի շնորհիվ արհեստական ինտելեկտ ունեցող մեքենաներն ու սարքերը կարող են ինքնուսուցվել: Turi ընկերության մշակած ալգորիթմները, մասնավորապես, կարող են վերլուծել օգտատերերի վարքը, նրանց առաջարկել տարբեր խնդիրների լուծման առավել համապատասխան տարբերակները եւ նույնիսկ կարող են հայտնաբերել Էլեկտրոնային խարդախության դեպքերը:

Bloomberg-ի տեղեկություններով՝ Apple-ը հեռանկարում կարող Է Turi-ի մշակումներն ինտեգրել Siri անվանումով իր ձայնային Էլեկտրոնային օգնականին, որը տեղակայված Է կորպորացիայի արտադրած սարքերի մեծ մասում:

Ինչպես նշում Է գործակալությունը, նոր գնումն Apple-ի հերթական փորձն Է արհեստական ինտելեկտի ոլորտի մշակումների բնագավառում առավելություն ստանալու մրցակից ընկերությունների՝ Google-ի, Facebook-ի, Amazon-ի եւ Microsoft-ի շարքում:

Apple-ում հրաժարվել են մեկնաբանել ձեռքբերումը: «Apple-ը պարբերաբար գնում Է ոչ մեծ ընկերություններ, բայց մենք չենք քննարկում մեր հետագա ծրագրերն ու նպատակները»,- նշել են կորպորացիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share