Բաժին. Բիզնես

2016թ. հուլիսին Mercedes-Benz-ի վաճառքներն աճել են 9.4%-ով

Անցած հուլիս ամսին գերմանական Mercedes-Benz-ի վաճառքների ծավալներն աճել են 9.4%-ով և կազմել 163 770 մեքենա, եթե խոսենք հունվար-հուլիս ամիսների վաճառքների մասին, ապա դրանք աճել են 11.7%-ով և կազմել 1 170 389 մեքենա։ Վերոնշյալ ցուցանիշներն աննախադեպ են և Mercedes-Benz-ը շարունակում է վաճառքների ռեկորդներ սահմանել։

Mercedes-Benz-ի եվրոպական վաճառքներն աճել են 6.2%-ով և կազմել 68 990 մեքենա, իսկ Ասիա-Խաղաղօվիակնոսյան տարածաշրջանում վաճառքներն աճել են 19.7%-ով և կազմել 57 260 մեքենա։

Հավելենք, որ Mercedes-Benz-ի ամենագնացների վաճառքներն աճել են 43.6%-ով և կազմել 56 297 մեքենա։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share