Բաժին. Բիզնես

Հաջորդ շաբաթ կներկայացվի Mercedes-Maybach կուպեն

Պեբլ-Բիչում հաջորդ շաբաթ մեկնարկող էլեգանտ մեքենաների ցուցահանդեսում Daimler AG-ն կներկայացնի Mercedes-Maybach կուպե կոնցեպտը։ Խոսքը չի գնում S դասի Mercedes-Benz-ի ձևափոխված մոդելի մասին։ Հրապարակված լուսանկարը ակնարկում է, որ կներկայացվի բոլորովին նոր մոդել։

Պետք է նշենք, որ Maybach կուպեներ մինչ այժմ թողարկվել են։ 1935թ.-ին թողարկվել է Maybach SW35 Stromlinien կուպեն, իսկ 2005թ.-ին, Maybach-ի վերականգնումից հետո, ներկայացվել է Maybach Exelero կոնցեպտը։

Mercedes-Maybach-ի իրականացման մասին դեռևս դեռևս տվյալներ չկան, սակայն հավանաբար մեքենայի հիմքում ընկած կլինի S դասի թափքը, իսկ մեքենայի վրա տեղադրված կլինի Mercedes-Maybach S600L մոդելի V12 6 լիտր ծավալով բիտուրբո 523 ձիաուժ հզորությամբ շարժիչը։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share