Բաժին. Բիզնես

Forbes. Սարկիսովները Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակում են

Forbes-ի ռուսական խմբագրությունը կազմել Է երկրի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը: Այն հանդեսի կայքում հրապարակվել Է օգոստոսի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թոփ-թերթիկը գլխավորել Է ԲԻՆ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիևի ընտանիքը: Նրա կարողությունը գնահատվում Է 9,8 մլրդ դոլար և մեկ տարում ավելացել Է գրեթե 2,5 անգամ: Նշվում Է, որ բիզնեսում բաժնեմասեր ունեն նրա կրտսեր եղբայրը՝ Սայիթ-Սալաման և զարմիկը՝ Միխայիլ Շիշխանովը։

Երկրորդ հորիզոնականը բաժին Է ընկել Արկադի Ռոտենբերգի՝ «Ստրոյգազմոնտաժ» ընկերության ղեկավարի ընտանիքին, որի կարողությունը կազմում Է 2,8 մլրդ դոլար: Նույնքան գումար Էլ հաջողվել Է վաստակել Ալեքսեյ և Դմիտրի Անանև եղբայրներին, որոնց, մասնավորապես, պատկանում են «Վոզրոժդենիե» բանկը և Պրոմսվյազբանկը:

Չորրորդ տեղում հայտնվել Է Նիկոլայ Շամալովի ընտանիքը՝ 2,4 մլրդ դոլար կարողությամբ: Rambler News Service-ը նշում Է, որ այս ընտանիքն առաջին անգամ Է տեղ գտել վարկանիշում: Առաջատարների հնգյակը եզրափակում են Ռադիկ և Այրատ Շայմիևները՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ:

Վեցերորդ հորիզոնականը բաժին Է հասել Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին (1,4 մլրդ դոլար), յոթերորդը Բաժաևների ընտանիքին (1,25 մլրդ դոլար), ութերորդը՝ Ռահիմկուլովներին (1,2 մլրդ դոլար), իսկ իններորդը՝ Մահոմեդ և Զիաուդին Մահոմեդովներին  (1,15 մլրդ դոլար): Տասներորդ դիրքում Մուցոևների ընտանիքն Է (950 մլն դոլար):

Մայիսին Forbes-ը կազմել Էր ռուս միլիարդատերերի ժառանգների վարկանիշը: Հանդեսի վարկածով՝ նրանցից ամենահարուստը «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր Վագիթ Ալեքպերովի որդին Է՝ Յուսուֆը (ծնված 1990 թվականին):

Share