Բաժին. Բիզնես

Առաջին բացահայտումները նոր Mercedes-Benz GLA-ի մասին

Գերմանական Auto Bild պարբերականը տեղեկություններ է հայտնել Mercedes-Benz-ի GLA քրոսովերի նոր մոդելի մասին։ Տեղեկատվության համաձայն նոր մոդելը նախկինից մեծ կլինի և կունենա ավելի դինամիկ արտաքին։ Հայտնվում է նաև, որ կարտադրվի GLA Coupe տարբերակը։

Երկրորդ սերնդի GLA-ի թափքը չի փոխվի, ինչ կայանում է շարժիչներին, ապա մոդելը զինված կլինի 122-ից 408 ձիաուժ հզորությամբ բենզինային և դիզելային տարբեր շարժիչներով։

Կարտադրվի նաև հիբրիդային մոդել, որը հնարավորություն կունենա ամբողջական լիցքավորմամբ անցնել 400 կմ, ինչը բավարար ցուցանիշ է Tesla Model 3-ի հետ մրցակցելու համար։

Share