Բաժին. Բիզնես

iPհone 7-ի խմբաքանակներն արդեն առաքվում են Չինաստանից

iPHone 7 մոդելի սմարթֆոնների առաջին խմբաքանակը Չինաստանից առաքվել Է արտասահմանյան պատվիրատուներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինա» լրատվական պորտալը:

Նրա տավյալներով՝ սեպտեմբերի 2-ին Չժենչժոու քաղաքի (Հունանի նահանգի վարչական կենտրոն) Սինչժեն շրջանից բեռնառաքվել Է 84,7 հազար սմարթֆոն: Տեղական մաքսատան հաշվարկների համաձայն՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ արտասահմանյան ռիթեյլերներին ընդհանուր առմամբ ուղարկվել Է մոտավորապես 371 հազար iPhone 7: Հիմնական պատվիրատուները գտնվում են Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում եւ ԱՄՆ-ում:

Apple կորպորացիան, ինչպես սպասվում Է, iPhone սմարթֆոնի  եւ Apple Watch ժամացույցի նոր մոդելները կներկայացնի սեպտեմբերի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share