Բաժին. Բիզնես

Michael Kors-ը սմարթվոչ է թողարկել

Ամերիկյան Michael Kors մակնիշը թողարկել Է իր պատմության մեջ առաջին «խելացի» ժամացույցի մոդելը՝ Access-ը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին այս մասին հայտնել Է Harper՚s Bazaar-ը: Ժամացույցի դիզայնը մշակված Է մակնիշի երկու հանրաճանաչ մոդելների՝ Bradshaw-ի եւ Dylan-ի հիման վրա: Գաջեթն աշխատում Է Android գործառական համակարգի բազայի վրա: Մոդելը մատչելի Է երկու գույնով՝ ոսկեգույն՝ կանանց համար եւ սեւ՝ տղամարդկանց համար: Ժամացույցն արդեն վաճառքի Է հանվել, դրա գինը 350 դոլար Է:

Չնայած այն բանին, որ համաշխարհային առեւտրանիշերը, հետեւելով միտումին, «խելացի» ժամացույցներ են թողարկում, դրանց պահանջարկը նվազում Է:

Ինչպես ցույց Է տվել International Data Corporation (IDC) ընկերության հետազոտությունը, 2016 թվականի երկրորդ եռամսյակում նման գաջեթների վաճառքները կրճատվել են 32 տոկոսով՝ մինչեւ 3,5 միլիոն սարք:  

Michael Kors-ն ամերիկյան առեւտրանիշ Է, որն արտադրում Է հագուստ, կոշկեղեն, օծանելիք եւ աքսեսուարներ (պայուսակներ, գոտիներ, ակնոցներ, ոսկերչական զարդեր, ժամացույցներ եւ գլխաշորեր): Հիմնադրել Է Մայքլ Քորսը 1981 թվականին:

Share