Բաժին. Բիզնես

LG-ն Android 7.0-ով աշխատող առաջին սմարթֆոնն Է թողարկել

LG-ն առաջին սմարթֆոնն Է ներկայացրել Android 7.0 Nougat-ի բազայի վրա:  Ընկերությունը հուսով Է, որ պրեմիում դասի LG V20 սմարթֆոնը իրեն թույլ կտա մրցակցել Apple iPhone 7-ի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր սմարթֆոնն ստացել Է մետաղե կորպուս, Qualcomm Snapdragon 820 հզոր պրոցեսոր, Adreno 530 գրաֆիկական պրոցեսոր, 5,7-դյույմանոց IPS դիսփլեյ՝ 520 ppi պիքսել խտությամբ, 4 ԳԲայթ օպերատիվ ու 64 ԳԲայթ ներքին հիշողություն ու 16 եւ 8 մեգապիքսել սենսորով հիմնական խցիկի կրկնակի մոդուլ՝ պատկերի կայունացման համակարգով:

Ֆրոնտալ խցիկի լուծաչափը կազմում Է 5 մեգապիքսել: Ի տարբերություն մյուս արտադրողների ներկայիս ֆլագմանների մեծ մասի, LG V20-ը հանդերձված Է 3200 мА*ч  տարողունակությամբ հանովի մարտկոցով: 

Բացի այդ, հաստատվել են LG V20-ի լավ երաժշտական կարողությունների մասին լուրերը. սմարթֆոնը հանդերձված Է 32-բիտանոց թվային-անալոգային ABRE ES9218 Quad DAC վերափոխիչով, որը նրան թույլ Է տալիս բարձր որակով վերարտադրել FLAC, DSD, AIFF եւ ALAC աուդիոֆիլյան ձեւաչափերով երաժշտական ֆայլերը:  

LG V20-ի վաճառքները կսկսվեն այս տարվա չորրորդ եռամսյակում, բայց ստույգ ժամկետները դեռ չեն հայտարարվել, գրում Է The Verge-ն: Bloomberg-ը պնդում Է, որ Հարավային Կորեայում եւ ԱՄՆ-ում սմարթֆոնների վաճառքները կմեկնարկեն արդեն սեպտեմբերին: LG V20-ի գինը հայտնի չԷ:

Share