Բաժին. Բիզնես

Apple-ը թողարկել է iOS 10 օպերացիոն համակարգը

Apple ընկերությունը պաշտոնապես նոր գործառական համակարգ Է թողարկել իր շարժական սարքերի համար՝ iOS 10-ը, որը մատչելի Է այֆոնների բոլոր մոդելների համար՝ սկսած iPhone 5-ից, ինչպես նաեւ այփադների համար՝ սկսած iPad mini 2-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նոր համակարգը մատչելի Է ծրագրային ապահովման անվճար նորացման ձեւով, ինչպես նաեւ կարող Է բեռնվել iTunes-ի միջոցով: 

Համակարգում փոփոխությունները վերաբերել են բլոկավորման Էկրանին, Siri ձայնային օգնականին, ստեղնաշարին, ֆոտոպատկերասրահին, անձնական հաղորդագրություններին:

Մասնավորապես, Siri ծրագիրը բացվել Է կողմնակի հավելվածների համար, նորացված ֆոտոպատկերասրահն այժմ ճանաչում Է դեմքերը եւ օբյեկտները, իսկ ստեղնաշարը կարող Է հուշել պատասխանը՝ տրված հարցին համապատասխան:

Share