Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. ավելացված խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա

«Viva 2500» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթը համալրվել է 50 րոպե խոսելաժամանակով դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա:

Իսկ «Viva 3500» սակագնային պլանի բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն օգտագործելու 100 րոպե խոսելաժամանակ, դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար, նախկին 50-ի փոխարեն:

Viva 2500. Ակտիվացման գին՝ 2500 դրամ, ներցանցային խոսելաժամանակ՝ 2500 րոպե, ինտերնետ՝ 2000 ՄԲ։ Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա*՝ 50 րոպե։ SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 250։ Անցում դեպի սակագնային պլան՝ *161*2500#։

Viva 3500. Ակտիվացման գին՝ 3500 դրամ, ներցանցային խոսելաժամանակ՝ 3500 րոպե, ինտերնետ՝ 3000 ՄԲ։ Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա*՝ 100 րոպե։ SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 250։ Անցում դեպի սակագնային պլան՝ *161*2500#։

*Համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]

««Viva 2500» և «Viva 3500» սակագնային պլաններն էլ ավելի գրավիչ են դարձել շնորհիվ ավելացված խոսելաժամանակի, ինչն ամսական նույն գումարի դիմաց հնարավորություն է ընձեռում կատարել զանգեր դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա: Այս քայլով մենք ընդառաջել ենք բաժանորդների կարիքներին և հոգացել նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share