Բաժին. Բիզնես

Մի շարք երկրներում մեկնարկել են iPhone 7-ի վաճառքները

ԱՄՆ-ում եւ մի քանի այլ երկրներում (այսպես կոչված առաջին ալիքի երկրներ) սկսվում են Apple-ի նոր սմարթֆոնի վաճառքները: iPhone 7-ի եւ iPhone Plus-ի գները մեկնարկում են համապատասխանաբար 649 դոլարից եւ 769 դոլարից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել սեպտեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկոյում: Ապարատն արտաքուստ շատ չի փոխվել, սակայն Apple-ն ավելացրել Է նոր գույն՝ Jet Black (փայլուն սեւ):

Տեխնոլոգիական հանդերձման տեսակետից հանգուցային փոփոխությունն ականջակալների համար ավանդական հարակցիչի բացակայությունն Է: Անշուշտ, սմարթֆոններն ունեն ավելի արդիական պրոցեսորներ եւ տարողունակ կուտակիչներ:

ԱՄՆ-ում նախնական պատվերի համար iPhone 7-ը մատչելի Է դարձել տակավին սեպտեմբերի 9-ին: Ինչպես ավելի ուշ հայտնի Է դարձել, որոշ վերափոխակներ սպառվել են արդեն այդ փուլում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share