Բաժին. Բիզնես

Խաչատուր Շերենցը նշանակվել է Հայաստանում SAP-ի զարգացման տնօրեն

SAP ընկերությունը, որը հանդիսանում է բիզնես-հավելվածների շուկայի առաջատարներից մեկը, հայտարարել է  Խաչատուր Շերենցի Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի զարգացման տնօրենի նշանակման մասին:
Խաչատուր Շերենցը աշխատում է ՏՏ ոլորտում 2006 թ.-ից,  իսկ SAP – ի խմբին է միացել 2010 թ․-ին: Վերջին երեք տարիների ընթացքում, նա աշխատել է SAP-ի ԱՊՀ տարածքում գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Նոր պաշտոնում Խաչատուր Շերենցի ռազմավարական նպատակներ կդառնան՝ SAP բիզնեսի հետագա զարգացումը երկրում, ընկերության ընթացիկ նախագծերի իրականացումը, գործընկեր էկոհամակարգի ընդլայնումը, ինչպես նաև տեխնոլոգիական տնտեսության առանցքային ոլորտներում ընկերության ներկայությամբ լուծումների և տեխնոլոգիաների ավելացումը։ Գտնվելով Հայաստանում՝ Խաչատուր Շերենցը կկարողանա արագ արձագանքել երկրի աճող շուկայի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետությունը՝  SAP-ի համար հետաքրքիր շուկա է, ինչպես բիզնեսի  և գործընկեր էկոհամակարգի զարգացման տեսանկյունից, այնպես էլ երկրում ՏՏ ոլորտի առաջատարների հետ թվային տնտեսության համար նորարական լուծումների ստեղծման տեսանկյունից: Մենք տեսնում ենք Հայաստանում բիզնեսի հրապարակայնությունը եւ պատրաստակամությունը ժամանակակից թվային տնտեսության պահանջները բավարարող նորարարական լուծումների ներդրման առջև: Ես վստահ եմ, որ Խաչատուր Շերենցի ոլորտի  շուկաների  իմացությունը և մասնագիտական փորձը կնպաստի SAP- ի բիզնեսի Հայաստանի Հանրապետությունում հետագա աճին », – նշանակումը մեկնաբանել է SAP ԱՊՀ Բելառուսի և Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության տնօրեն Իլյա Շուլիպինը։
«Այսօր, աշխարհի շատ երկրների կառավարության և գործարար ոլորտների ներկայացուցիչները գիտակցում են բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտությունը և կարևորությունը, և Հայաստանի Հանրապետությունը  դրա  հաստատումն է: 2015 թ․ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը կազմել է 21%: Այժմ Հայաստանում գործում են ՏՏ ոլորտի ավելի քան 450 ընկերություն, երկրում հաջողությամբ գործում են տեխնոպարկեր և կենտրոններ, որտեղ կատարվում է ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստում։ SAP ընկերությունը մեծ ներուժ է տեսնում երկրի ՏՏ ոլորտի զարգացման մեջ, և, հետևաբար, ընդլայնում է իր ներկայությունը՝  իր հետ բերելով համաշխարհային լավագույն փորձը՝ ընկերությունների բիզնես-գործընթացների և Հայաստանի տնտեսության մրցունակության աճը օպտիմացնելու նպատակով», – նշել է Հայաստանի Հանրապետությունում SAP բիզնեսի զարգացման տնօրեն Խաչատուր Շերենցը։

SAP  ընկերությունը ներկա է հայկական շուկայում 2010 թ.-ից: Ընկերության հաճախորդներից մեկն է երկրում սուպերմարկետների խոշորագույն ցանցը՝ «Երեւան Սիթի-ն», որը 2015 թ. հայտարարել է SAP HANA հիման վրա համալիր լուծումների ներդրման մեկնարկի մասին, որը ներառում է ոլորտի լավագույն SAP for Retail պլատֆորմը։

Այս տարի, երկրում ընկերության գործունեությունը հասել է նոր մակարդակի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի, Հայաստանում SAP Business One որոշման հիման վրա կմշակվի փոքր և միջին բիզնեսի աջակցման համար ազգային ամպային համակարգ:

Share