Բաժին. Բիզնես

Առողջապահության նորանշանակ նախարարը հաստատեց, որ միլիոնատեր է

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից առաջ շտապում էր և պատասխանեց մեկ հարցի: Հարցին՝ նա միլիոնատեր է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությա՞ն շնորհիվ, թե՞ բժշկական գործունեության՝ Լևոն Ալթունյանը նշեց. «Բժշկական պրակտիկայով զբաղվում եմ մոտ քսան տարի, կարող եք բժիշկներին հարցնել` հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ զբաղվելով՝ միլիոնատեր դառնալ: Պարզ է, որ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված: Չնայած ես կարող էի հերքել միլիոնատեր լինելու մասին խոսակցությունները»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ալթունյանը նշեց նաև, որ Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա և ավելացրեց, որ այդ թվում նաև ինքն Է:

Share