Բաժին. Բիզնես

Galaxy Note 7-ի վաճառքների դադարեցման պատճառով Samsung-ի կապիտալիզացիան նվազել է 17 մլրդ դոլարով

Հարավկորեական Samsung Electronics Co.-ն հոկտեմբերի 11-ին 17 մլրդ դոլար կապիտալիզացիա Է կորցրել Galaxy Note 7-ի բոլոր վաճառքների կասեցման եւ դրա արտադրության դադարեցման մասին պաշտոնապես հայտարարելուց հետո, ինչը կապված Է այն հաղորդագրությունների հետ, որ սարքերի բռնկումը շարունակվում Է նույնիսկ դրանց նորոգումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերությունը նաեւ հորդորել Է սպառողներին, որոնք արդեն ձեռք են բերել Galaxy Note 7, չօգտագործել սարքերը եւ անջատել դրանց սնուցումը, քանի դեռ մասնագետները փորձում են հասկանալ խոտանի պատճառները:

Samsung Electronics-ի բաժնետոմսերը հոկտեմբերի 11-ին Էժանացել են 2008 թվականից ի վեր առագելագույն տեմպերով՝ 8 տոկոսով՝ մինչեւ 1,545 մլն հարավկորեական վոն, կապիտալիզացիան կրճատվել Է մինչեւ 217,35 տրիլիոն վոն (շուրջ 195,6 մլրդ դոլար), վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share