Բաժին. Բիզնես

ՏՏ անվտանգության համաշխարհային ծախսերը մինչեւ 2020թ. կհասնեն 100 մլրդ դոլարի

Թվային անվտանգության ոլորտում ապրանքների եւ ծառայությունների գլոբալ շուկան ՏՏ-ծառայությունների ընդհանուր շուկայից կրկնակի ավելի արագ Է աճելու եւ մինչեւ 2020 թվականը կգերազանցի 100 մլրդ դոլարը: Այս կանխատեսումը, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, արել են International Data Corporation-ի (IDC) փորձագետները:

Ընթացիկ տարում ընկերությունները կիբեռանվտանգության վրա կծախսեն 73,7 մլրդ դոլար, իսկ մինչեւ 2020 թվականը տարեկան միջին աճը կկազմի 8,3 տոկոս, նշում են վերլուծաբանները:

2016 թվականին թվային անվտանգության խոշորագույն շուկան կդառնա ԱՄՆ-ը (31,5 մլրդ դոլար), երկրորդ տեղում Արեւմտյան Եվրոպան Է (19,5 մլրդ դոլար), երրորդում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որը, ինչպես սպասվում Է, աճի առաջատարը կդառնա հաջորդ հինգ տարում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share