Բաժին. Բիզնես

Brexit-ը սպառնում Է Բրիտանիայում ամերիկյան 600 մլրդ դոլարի ներդրումներին

ԱՄՆ-ի այն ընկերությունները, որոնք մոտավորապես 590 մլրդ դոլար են ներդրել բրիտանական տնտեսության մեջ, վերանայում են Մեծ Բրիտանիայում գործունեության ընդլայնման պլանները՝ զգուշանելով Brexit-ից հետո ԵՄ-ի միասնական շուկա թագավորության մուտքի սահմանափակումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Առեւտրական պալատը:

Հրատարակության տրամադրության տակ քաղվածքներ են հայտնվել աշխարհում այս խոշորագույն ձեռնարկատիրական ասոցիացիայի զեկույցից, որն այս շաբաթ ներկայացվելու Է Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը:  

«Brexit-ը սպառնալիք Է Մեծ Բրիտանիայում 590 մլրդ դոլարի հասնող ամերիկյան ներդրումների համար»,-թերթը մեջբերում Է փաստաթղթի հեղինակների խոսքը: Նրանք նախազգուշացնում են, որ օվկիանոսի այն կողմից նոր ներդրումների ներգրավման ու պահպանման համար Միացյալ Թագավորությունը պետք Է «անսահմանափակ մուտք» ունենա ապրանքների եւ ծառայությունների եվրոպական շուկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share