Բաժին. Բիզնես

Twitter-ում զանգվածային կրճատումներ են սպասվում

Twitter Inc. ընկերությունը, որը Twitter միկրոբլոգների ծառայության սեփականատերն Է, այս շաբաթ կհայտարարի իր աշխատակիցների նոր զանգվածային հեռացումների մասին՝ կապված բացասական ֆինանսական ցուցանիշների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Bloomberg գործակալության տվյալներով՝ խոսքը կարող Է վերաբերել հաստիքակազմի 8 տոկոսի հեռացմանը, այսինքն՝ շուրջ 300 աշխատակիցների:

Նույնքան աշխատակիցներ հեռացվել Էին մեկ տարի առաջ, երբ ընկերությունում սկսված խնդիրների պատճառով նրա հիմնադիր Ջեք Դորսին զբաղեցրեց գլխավոր տնօրենի պաշտոնը, որպեսզի անձամբ կառավարի ընկերությունը նրա համար դժվարին ժամանակաշրջանում:

Հոկտեմբերի 27-ին թարմ տվյալներ են սպասվում երրորդ եռամսյակի վերաբերյալ, սակայն առանց դրանց Էլ ակներեւ Է այն աղետալի վիճակը, որում հայտնվել Է Twitter-ը, որի զուտ վնասն անցյալ տարի կազմել Է ավելի քան կես միլիարդ դոլար: Վերջին 12 ամսվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի գնանշումներն ընկել են 40 տոկոսով:

2016 թվականի հունվարին գրանցվել Էր ամսական թվիթների թվաքանակի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 300 միլիոն, ինչն ավելի քան կրկնակի պակաս Է 661 մլն թվիթ առավելագույն ցուցանիշից, որն արձանագրվել Էր 2014 թվականի օգոստոսին:

Այդուհանդերձ, Twitter-ից առաջվա պես ակտիվորեն օգտվում Է շուրջ 313 մլն մարդ ամբողջ աշխարհում, հաղորդել Է BBC-ն:

Share