Բաժին. Բիզնես

Գյումրի – Մոսկվա ավիաչվերթի տոսմերի արժեքը կլինի 10,000 դրամ

«Պոբեդա»-ն թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:

Share