Բաժին. Բիզնես

«Պոբեդա» ավիաընկերությունը դեմփինգ իրականացնելու նպատակ չունի

«Պոբեդա» ավիաընկերության գնային քաղաքականության նպատակը դեմփինգը չէ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը: «Եթե ապացուցվի, որ որեւէ ավիաընկերություն դեմփինգ է անում շուկայում, դրան համապատասխան ընթացք կտրվի: Այդ գործընթացը կարգավորվում է մեր միջկառավարական համաձայնագրերով եւ կոնվենցիաներով»,-ասաց Չոբանյանը՝ հիշեցնելով Հայաստանում գործող երկու հավաստագրված ավիափոխադրողների մասին, որոնք շուկա են մտել բաց երկնքի քաղաքականությանն անցնելուց հետո:

«Այս հանգամանքը նշանակում է, որ ավիաընկերություններն ունեն համապատասխան ներուժ` մրցակցությանը դիմակայելու համար: Պետությունը ավիաընկերության հետ չի կապում պայմանագիր՝ կապված իր ծառայությունների մատուցման ժամկետի եւ երթուղիների ցանցի հետ: Ավիաընկերությունը պետք է իր պահանջարկով մնա կամ դուրս գա շուկայից», – հավելեց նա:

Share