Categories: Բիզնես

Beeline. շարունակվում են ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ.-ի  հոկտեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը, նշված քաղաքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները բաժանորդներին պարզ, հարմար և բարձրորակ կապի ծառայություններ ապահովելու նպատակով: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Գեղարքունիքի մարզի Գավառի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններից նոր որակով», –  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 2684 նոր պորտ 12 բնակավայրերում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Share

ՀՀ կառավարություն. աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին

Գործադիրը թույլատրել է «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն…

41 mins ago

Թիրախավորված համայնքներում սպանդանոցների համար ձեռք բերվող սարքավորումների լիզինգի 20% կանխավճարի 15% կսուբսիդավորվի

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու…

1 hour ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 02/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

2 hours ago

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել…

2 hours ago

Նիկոլ Փաշինյան. Ասֆալտի վրա մորթվող և վաճառվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք

Կառավարությունը փոփոխություն կատարեց Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ…

4 hours ago

Հայաստանը Ղազախստանից վառելիք կներկի, ինչը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը

ՀՀ-ի  ու Ղազախստանի միջև համաձայնագիրը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը. նոր որոշում Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարության միջև Հայաստան…

5 hours ago

Ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի եվրոյով պարտատոմսերը

Սիրով տեղակացնում ենք, որ 01.07.2020թ-ին ավարտվել է Բանկի AMSWISB2EER8 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որը մեկնարկել էր սույն թվականի հունիսի…

7 hours ago

ՊԵԿ. ավելի քան 57մլն դրամ վերադարձվել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց

ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ…

8 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 26,658-ի (+593)

Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

8 hours ago