Բաժին. Բիզնես

Ucom. մեկնարկել է 044 կոդով հեռախոսահամարների վաճառքը

Այսօրվանից մեկնարկել է Ucom ընկերության 044 կոդով սկսվող նոր համարների վաճառքը:

Ընդ որում՝ պլատինե և ոսկե հեռախոսահամարները հնարավոր է ձեռք բերել բոլորովին անվճար՝ միայն Ucom-ի Ունիվերսալ սակագնային պլաններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու պարագայում: Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները գեղեցիկ հեռախոսահամարից բացի ամեն ամիս կստանան շատ րոպեներ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, շատ մեգաբայթեր՝ շարժական ինտերնետից օգտվելու ու շատ SMS-ներ՝ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ կայացած էլէկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է նոր՝ 044 կոդով սկսվող թվով 33 հատուկ հեռախոսահամար:

«044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների աճուրդից հետո այս պահի դրությամբ 044.ucom.am կայքում արտացոլված է 104 մլն 900 հազար դրամ կազմող ընդհանուր թիվը: Մենք նախատեսել ենք, որ ամբողջ հասույթը պետք է տրամադրվի Ucom Հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: Այս գումարը թույլ կտա շատ կարևոր նախագծեր իրականացնել կրթության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև շարունակել ինժեներական լաբորատորիաների բացման շքերթը», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Share